Տանզանիայում բազմահարկ շենք է փլուզվել: Վերջին տվյալներվ` միջադեպի զոհ է դարձել 29 մարդ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, կառուցվող 12-հարկանի շենքը  փլուզվել է Դար ալ Սալամ քաղաքում: Ականատեսների խոսքով` միջադեպի ժամանակ շենքում տասնյակ բանվորներ են գտնվել: Ցուցադրված կադրերից երեւում է, որ շենքի բետոնե կոնստրուկցիաներն ամբողջությամբ փլուզվել են:

Զոհերի թվում երկու երեխա կա, չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, հաղորդում է  AFP-ին:  Փլատակների տակից դուրս է բերվել 18 մարդ, փրկարարական աշխատանքները շարունակվում են: