Ալյասկայում ոստիկանական ուղղաթիռ է կործանվել, որի հետեւանքով զոհվել է 3 մարդ, հաղորդում է Associated Press-ը:
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 30-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր: Ուղղաթիռը պետք է հայտնաբերեր եւ դուրս բերեր Անքորիջի մոտ ձյունագնացով վթարի ենթարկված տղամարդուն: Ուղղաթիռում եղել է օդաչուն եւ մեկ ոստիկան: Նրանք հաջողությամբ գտել են տուժած տղամարդուն եւ այդ մասին հայտնել դիսպետչերին, որ նրան տեղափոխում են հիվանդանոց: Սակայն ուղղաթիռն այդպես էլ տեղ չի հասել, հաղորդում է Lenta.ru-ն:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ մարտի 31-ին փրկարարները գտել են վթարի վայրը: Ուղղաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէ:
Ինչպես հաղորդում է NBC հեռուստաալիքը, կործանված Eurocopter AS350-ը Ալյասկայում փրկարարների հիմնական ուղղաթիռն էր: Այն օգտագործվում էր բազմաթիվ որոնողական եւ փրկարարական աշխատանքներում:




























