ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Բիլ Բերնսը փետրվարի 19-ին ժամանում է Ադրբեջան։
Այցի հիմնական նպատակը երկու երկրների միջեւ կապերի ընդլայնումն ու խորացումն է։
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ փոխպետքարտուղարը Բաքու կմեկնի Թուրքիայից, որտեղ նախօրեին հանդիպել է այդ երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։ Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ, վերջինս նրան տեղեկացրել է Իրան կատարած իր այցի մասին՝ խնդրելով ԱՄՆ-ից շարունակել ճանապարհներ փնտրել միջուկային խնդրի դիվանագիտական ճանապարհով լուծման համար։




























