Պետերբուրգի Սենի շուկայում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ մարդ է դանակահարվել: Ինչպես պարզել է Պետերբուրգի եւ Լենշրջանի ՆԳՆ Գլխավոր Վարչությունը` կռվին մասնակցել են մոտ 20 ներգաղթյալ բանվորներ:

«Ֆոնտանկայի»-ի տվյալներով` զոհվածը Կաբարդինո Բալկարիայի ներգաղթյալ է: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն գրել է, որ սպանվածն ուզբեկ է եղել:

«Վոդիտել Պտերբուրգ» պորտալը հայտնել է, որ Մոսկովյան պողոտայի երթեւեկությունը խախտվել է` այնտեղ ընկած տղամարդու դիակի պտճառով:

Մոսկովյան պողոտա են ուղարկվել ուժեղացված հսկողություն, այդ թվում եւ 200 օմոնայիններ, պարեկային ծառայությունների եւ քրեական հետախուզության աշխատակիցներ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Մոտ ժամանակներս իրավապահ մարմինները շուկայում գործող, այդ թվում եւ ներգաղթյալների վերաբերյալ օրենսդրության, հետեւողականությունը ստուգելու համար պրոֆիլակտիկ միջոցառումներ կիրականացնեն: Ոստիկանությունը պարզում է պատահարի հանգամանքները եւ կռվի մասնակիցների ինքնությունը: