Հայտնի են դարձել Սանկտ-Պետերբուրգի Սեննիյ շուկայում զանգվածային ծեծկռտուքի մանրամասները, որի արդյունքում մեկ մարդ էր զոհվել: Համայնքների ներկայացուցիչները կարծում են, որ բախումը ծագել է բիզնեսի պատճառով:
«Տաջիկները նստած են եղել սրճարանում, այնտեղ եղել են նաեւ պահակները` կովկասցիներ»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին ասել է Սանկտ-Պետերբուրգի «Ուզբեգին» ուզբեկական ազգային մշակութային ինքնավարության նախագահ Ռավշանբեկ Կուրբանովը եւ հավելել. «Խոսել են, վեճ է ծագել, արդյունքում սկսել են կռվել»:
Ականատեսների վկայությամբ, նման վեճերի պատճառը միշտ ֆինանսական է, մասնակիցները մշտապես կիսում են տեղերը եկամուտը:
«Նախկինում շուկան որոշակի ազգություններ էին նայում: Այժմ բոլորը միասին` պահակները կովկասցիներ են, առեւտուրն անում են տաջիկները: Հավանաբար ինչ-որ մեկը գումար է պահանջել»,- նշել են համայնքների ներկայացուցիչները:
Նշենք, որ առավոտյան, ժամը 7-ի սահմաններում ծեծկռտուք էր եղել, որին մոտ 20 մարդ է մասնակցել: Վեճի հետեւանքով զոհվել էր Կաբարդինա-Բալկարիայի 33-ամյա բնակիչը: Տեսագրությունը կարելի է դիտել ԱՅՍՏԵՂ (18 տարեկան ցածր անձանց խորհուրդ չի տրվում):
Ոստիկանությունը եւ միգրացիոն ծառայությունը համատեղ պրոֆիլակտիկ ռեյդ են իրականացրել`բերման ենթարկելով 378 մարդու:




























