Ապրիլի 11-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները Երեւան քաղաքի Ավան թաղամասի Աճառյան փողոցից բերման են ենթարկել նախկինում դատված, 41-ամյա Վարդան Ա.-ին, որը 2012 թ. դեկտեմբերի 5-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության եւ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Վարդան Ա.-ն ձերբակալված է:




























