Ապրիլի 11-ին, ժամը 18.15-ին, Երեւանի Սոսեի փողոցի թիվ 4 տան դիմաց «ՎԱԶ-21104»  մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված ավտոմեքենաների, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21104»-ի ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: