Ապրիլի 11-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Դեյվու» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Դավիթաշենի 3-րդ եւ 5-րդ փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը եւ շրջվել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























