Ապրիլի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Նորապատ-Սարդարապատ ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2103»  մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: