Սեսմիկ առումով ակտիվ գոտում գտնվող Հայաստանի համար շատ կարեւոր է ունենալ կայացած փրկարար ծառայություն, ինչը կարճ ժամանակահատվածում հաջողվեց ստեղծել ԱԻ նախարար, Երեւանի քաղաքապետի ՕԵԿ թեկնածու Արմեն Երիցյանին: Այս մասին այսօր` ապրիլի 12-ին, Աջափնյակ թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նրա խոսքով՝ որպես աղետի գոտու բնակիչ, դա ասում է հպարտությամբ:
Մարգարյանը կարծիք հայտնեց, որ եթե ընտրողները Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին փորձեն վտսահել Երեւանում ծնված մեծացած, մեծ ճանապարհ անցած եւ մեծ վարչարարություն իրականացնող արդար եւ շիտակ մարդուն, ապա միայն կշահեն բոլորը:




























