Այսօր՝ ապրիլի 12-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 18:50-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի՝ 19 OO 332 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 28-ի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը:

Վթարի հետեւանքով Կողբ գյուղի բնակիչ 6-ամյա Սարգիս Ղարագյոզյանը տեղում մահացել է: Մեքենան վարել է  Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչ 22-ամյա Սերգեյ Ալավերդյանը, ում վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի, 2-րդ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի եւ ՃՈ հետաքննիչ Մխիթար Գիշյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժանմունքի քննիչ Մարտին Վանյանը: