Ստամբուլում ապրիլի 15-21-ը անցկացվելու է ռուսական մշակույթի փառատոն։

Թուրքական Timeturk կայքի փոխանցմամբ՝ ռուսական մշակույթը թուրքական հասարակությանը ծանոթացնելու նպատակով կազմակերպվելիք փառատոնի ժամանակ բոլոր միջոցառումները կլինեն անվճար եւ բաց բոլորի համար։

Ստամբուլի Իմամ Ադնան փողոցում ապրիլի 15-21-ը անցկացվելիք ռուսական փառատոնի ժամանակ կներկայացվեն ռուսական կինոյից, թատրոնից, գրականությունից, օպերայից մինչեւ ձեռքի աշխատանքների ցուցադրություններ։