Թուրքիայի Ադանա քաղաքում 30-ամյա Յունուս Գ.-ն փողոցում դանակահարել է իր բարեւին չպատասխանած 48-ամյա Ալի Ադալըթաշին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ադանայի Յենիբեյ թաղամասի փողոցներից մեկում հանդիպել են Յունուս Էմրե Գ.-ն եւ Ալի Ադալըթաշը։ Ըստ պնդումների, Յունուս Էմրեն բարեւել է Ալիին, սակայն բարեւին պատասխան չի ստացել։
Յունուս Էմրեն բղավել է, թե ինչո՞ւ բարեւս չես առնում եւ 2 տեղից դանակահարել Ալլին ու հեռացել դեպքի վայրից։
Վիրավորված Ալին մնացել է փողոցում, մինչ անցորդներից մեկը նկատել է նրան եւ շտապօգնություն կանչել։ Հիվանդանոց տեղափոխված Ալիի կյանքը փրկել չի հաջողվել։
Ոստիկանության կողմից բերման ենթարկված Յունուս Էմրեն խոստովանել է, որ ինքն է դանակահարել՝ պնդելով, թե դա արել է, քանի որ իր բարեւին Ալին չի պատասխանել։




























