Ֆրանսիական բանտերից մեկի դատապարտյալը փախել է` պայթեցնելով խցի պատը: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա պատանդ էր վերցրել անձնակազմի 5 անդամների, որոնցից չորսին ավելի ուշ բաց է թողել:

«Էխո Մոսկվի»-ի փոխանցմամբ, լքելով բանտի շենքը, նա պատանդներից մեկի հետ մեքենա է  նստել, սակայն որոշ ժամանակ անց լքել եւ այրել է մեքենան` մեկ ուրիշը նստելով: Ամեն ինչ շատ արագ է կատարվել, հավանաբար լավ նախպապատրաստվել էր փախուստին: Այժմ ուժայինները որոնում են փախստականին` օգտագործելով նաեւ ուղղաթիռ: Մի պատանդի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: