Վրաստանի իրավապահ մարմինները «գողական աշխարհի» անդամների են ձերբակալել, ովքեր ավելի վաղ դատապարտվել են ծանր հանցագործությունների համար. 1973 թվականին ծնված Միխայիլ Հ.-ին, 1988 թվականին ծնված Գեորգի Կ.-ին, 1988 թվականին ծնված Գեորգի Գ.-ին եւ 1988 թվականին ծնված Գեորգի Տ.-ին:
Հետաքննությունը հաստատել է, որ բոլոր չորսն էլ խոստովանել են «գողական աշխարհին» պատկանելու փաստը: Նրանք սպառնալիքների գնով քաղաքացիներից տարբեր չափի գումարներ են պահանջել, հաղորդում է Գրուզիա Օնլայնը:
Իրավապահ մարմինները վերոնշյալ անձանց ձերբակալել է հատուկ օպերատիվ միջոցառումների կատարման արդյունքում: Նրանց սպառնում է 5-8 տարի ազատազրկում:




























