Ռուսական «Большой город» ամսագրի ներդրող Ալեքսանդր Վինոկուրովը չի բացառել, որ ամսագիրը կնվիրի նրա խմբագրությանը:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Վինոկորուվը ծախսերի կրճատման անխուսափելիության պատճառով ամսագրի խմբագրությանն առաջարկել է կամ կրճատել հաստիքները կամ աշխատավարձերը, կամ էլ անցնել հասարակական ֆինասավորման ու դադարեցնել նախագիծը: Միաժամանակ, ամսագրի գլխավոր տնօրեն Մաքսիմ Կաշուլինսկին հայտարարել է, որ փակման մասին խոսք չի գնում, խնդիրը նախատեսվում է լուծել կայքի վրա ծախսերի կրճատման եւ ռազմավարությունը փոխելու միջոցով:
«Շարունակելով մտածել ամսագրի ապագայի մասին, ահա ինչ եմ կարծում. գո՞ւցե ավելի ճիշտ կլինի այն նվիրել խմբագրությանը»,-գրել է Վինուկորովը Facebook-ի իր էջում:
Նա ավելացրել է, որ այդ տարբերակը «ամենակառուցողականն է ազատ եւ անկախ ԶԼՄ-ների ապագայի համար»:




























