«Յունիբանկի» «Գորիս» մասնաճյուղը, որը գտնվում է ք.Գորիս, Անկախության 7/4 հասցեում, սկսել է  իր գործունեությունը:  Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նորաբաց մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 09:30-ից մինչեւ 17:00:

«Գորիսը», ինչպես եւ «Յունիբանկի» մյուս մասնաճյուղերը,  իրականացնում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում: Ծառայությունների փաթեթը ներառում է ավանդների ընդունում, սպառողական եւ բիզնես վարկավորում, բանկային քարտերի թողարկում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկադրամարկղային սպասարկում, արտարժույթի փոխանակում, կոմունալ վճարումների ընդունում եւ այլն:

Այսօր բանկն ունի 44 մասնաճյուղ Հայաստանում եւ ԼՂՀ-ում, նաեւ՝ ներկայացուցչություն Մոսկվայում: