Այսօր` ապրիլի 13-ին, ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, կայացել են Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների համար կազմավորված բոլոր 464 տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը: 

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված թվով 3712 անդամներից առաջին նիստերից բացակայել են 835-ը:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների բացակայող անդամներից 16-ը նշանակված են եղել ՀՀԿ հայտով, 39-ը՝ ԲՀԿ հայտով, 53-ը՝ ՕԵԿ հայտով, 129-ը՝ ՀՅԴ կուսակցության հայտով, 204-ը՝ «Ժառանգություն» կուսակցության հայտով, 274-ը՝ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի հայտով, իսկ 120-ը նշանակված են եղել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից:

Ապրիլի 14-ից կմեկնարկեն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար նախատեսված ընտրությունների անցկացման վերապատրաստման դասընթացները:

Դասընթացների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ ԿԸՀ համացանցային կայքից: