Ապրիլի 14-ին, ժամը 16.15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան - Սևան ավտոճանապարհին` Հրազդան քաղաքի ճանապարհային ոստիկանության պահակակետի մոտակայքում, տեղի է ունեցել  ճանպարհատրանսպորտային պատահար, կա տուժած եւ անհրաժեշտ է շտապօգնության բրիգադ: ԱԻ նախարարությունից հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան - Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ-ին «ՎԱԶ 2102» մակնիշի 21 ԼՕ 127 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Երվանդ Մամյան, ծնվ.1964 թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչից ուղևոր Նատաշա Մամյանը (ծնվ.1968թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ - փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: