Ապրիլի 14-ին, ժամը 19.40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գրիբայեդով փաղոցի թիվ 25 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է,որ «Ռենո» մակնիշի 14 ՍՏ 894 համարանիշի (վարորդ 36-ամյա Վարդան Վահանյան) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել եզրաքարին:
Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով դադարեցվել է ավտոմեքենայի գազի արտահոսքը: Տուժածներ չկան:




























