Ռուսաստանը պատրաստ է իր վրա վերցնել Տաջիկստանի եւ նախկին ԽՍՀՄ պետությունների բնակիչների համար արտասահմանյան անձնագրերի արտադրությունը, ապրիլի 15-ին հայտարարել է Ռուսաստանի ոստիկանության տնօրեն Վիկտոր Իվանովը` պետական սահմանային հանձնաժողովի նիստի ժամանակ:

Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահը խնդիր է դրել` մինչեւ 2015 թվականը ԱՊՀ երկրների քաղաքացիների մուտքը Ռուսաստան դարձնել արտասահմանյան անձնագրերով: «Կարելի է արագացնել այդ գործընթացը, քանի որ ներքին անձնագրերը չեն համապատասխանում ԻԿԱՕ-ի չափանիշներին, մեքենաները չեն ճանաչում դրանք: Իսկ ասել, որ Տաջիկստանը չունի միջոցներ, չունի տեխնոլոգիա եւ այդպես շարունակ` դա մեր օգտին է: Մենք կարող ենք ինքներս վերցնել եւ նրանց համար անձնագրեր մշակել»,- ասել է Իվանովը:

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինն իր հերթին հայտարարել է, որ «ԱՊՀ երկրների բոլոր քաղաքացիների համար մուտքը միայն արտասամանյան անձնագրերով դարձնելն այլընտրանք չունի», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ ԱՊՀ քաղաքացիների համար արտասահմանյան անձնագրերի անհրաժեշտության մասին 2013 թվականին ավելի վաղ նշել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: