Թուրքիայի Իզմիր նահանգի Քոնաքի շրջանում ծառայող Մեհմեդ Աջարմ ինքնասպանությունից օրեր առաջ նամակ է գրել Պաշտպանության նախարարություն՝ զգուշացնելով, որ իրենք ճնշումների տակ են եւ ամեն օր ծեծ են ուտում։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Իզմիրի նահանգում ծառայության ժամանակ ինքնասպանություն գործած 20-ամյա  Մեհմեդ Աջարը, ով ըստ նախնական տեղեկությունների ինքնասպանություն էր գործել սիրած աղջկա հետ կապված ինչ որ հարցի պատճառով, մահվանից առաջ նամակ է ուղարկել պաշտպանության նախարարություն։

Իզմիրի զինվորական դատախազությունն արդեն հետաքննություն է սկսել այդ նամակի կապացկությամբ, որտեղ Մեհմեդ Աջարը, դիմելով նախարարին, պնդում է, որ բոլոր զինվորներն ահավոր ծեծի են ենթարկվում եւ ինքնասպանություն գործելու շեմին են։ Նամակում նշել է նաեւ, թե ինքնասպանություն գործող զինվորների համար կեղծ պատճառաբանություններ են բերում՝ պնդելով, թե սիրած աղջիկն է լքել։