Ապրիլի 14-ին, ժամը 00.05-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 51-ամյա Անդրանիկ  Հովհաննիսյանին, ով տեղում մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: