Ռուսաստան Ստավրոպոլ քաղաքում ինքնասպան է եղել ոստիկանության գնդապետը: Ներքին գործերի վարչության տվյալներով, նա մահացել է ծառայողական մեքենայում, հրազենային վնասվածքից:

Դեպքի մասին ահազանգը ստացվել է ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 20:30-ին: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, նա հաշվեցուցակային զենքից կրակել է իր սրտին:

Գնդապետը եղել է ծառայողական մեքենայի ուղեւորի նստատեղին: Նա վարորդին հրահանգել է կանգնել, ապա հանել է ատրճանակն ու կրակել:

Քննությունն այլ վարկած չի քննարկում, քանի որ կա ուղիղ ականատես, վարորդն ինքն է զանգահարել ոստիկաններին: