Մոսկվայի ոստիկանները ձերբակալել են համերգների կազմակերպիչների, որոնք մեղադրվում են կեղծ գումարների շրջանառության մեջ: Նրանք կեղծ գումարներով էին վճարում աստղերին:

Աբխազիայի 29-ամյա բնակչի եւ Ղազաստանի 37-ամյա քաղաքացու հետքի վրա դուրս էին եկել տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ոստիկանները:

Օպերատիվ աշխատողները հաճախորդների անվան տակ պայմանավորվել են գնել 100 հազար կեղծ ռուբլի` 60 հազար իսկականի դիմաց: գումարը փոխանցելու պահին նրանց ձերբակալել են, գրում է Utro.ru-ն:

Խուզարկության ժամանակ նրանց տանից այլ կեղծ գումարներ են հայտնաբերվել: ՆԳՆ-ից հայտնել են, որ կեղծ թղթադրամները բավական բարձր որակի են եղել: