Հայաստանի Հարապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում կիրականացվեն կառուցվածքային փոփոխություններ: Մասնավորապես՝ կլուծարվեն 4 տարածքային տեսչություններ:
Չարենցավանի տեսչությունը կմիավորվի Հրազդանի տեսչությանը, Արթիկինը՝ Գյումրիի հետ, Սիսիանինը՝ Գորիսի հետ, Արարատինը՝ Արտաշատի հետ:
Հարցը ներառված է ՀՀ կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգում:



























