Ապրիլի 14-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երեւանի Մովսես Խորենացիի եւ Քրիստափորի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԶԻԼ-130», «Ֆորդ», 2-ական «Օպել» եւ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ԶԻԼ-130»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























