Դամասկոս-Էլ-Քամիշլի-Երեւան նոր չվերթը կիրականացվի ապրիլի 16-ին: Այսպիսով, կվերականգնվի ավիահաղորդակցությունը Հայաստանի եւ ՍԻրայի միջեւ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Սիրիական ավիաուղիներ» պետական ընկերության երեւանյան գրասենյակի մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Դամասկոսից Երեւան կժամանեն 49, իսկ Երեւանից Դամասկոս կուղեւորվեն 10 ուղեւորներ: Ինչ վերաբերում է ավիատոմսերի գներին, ապա, ըստ Հովհաննիսյանի, դրանք թանկացել են միջինը 10 հազար դրամով:
Դա պայմանավորված է նրանով, որ չվերթն իրականացվելու է Իրանի տարածքով, քանի որ Թուրքիան արգելել է իր տարածքով չվերթներ իրականացնել դեպի Սիրիա:




























