«Յունիբանկը» շարունակում է ընդլայնել զեղչերի եւ արտոնությունների «Մագնիս» ծրագիրը, որը բանկի հաճախորդների եւ գործընկերների շրջանում տարեցտարի վայելում է ավելի մեծ պահանջարկ: Ըստ Բանկի հաղորդագրության` այս տարի ծրագրին արդեն միացել են նոր 31 գործընկերներ` հայտնի խանութներ եւ սպասարկման կենտրոններ, որոնք «Յունիբանկի» քարտապաններին կտրամադրեն մինչեւ 30% զեղչեր: Նոր գործընկերներն են`
• կանանց հագուստի, կոշկեղենի եւ պարագաների Blu In, Podium, Pretty women, Boomroom, Dress Showroom, s.Oliver, Ellade, Bretella,Conte, Domany եւ Manul խանութները
• Z-Generation, COOLCLUB, 3Pommes եւ Nani Zani մանկական խանութները
• զարդերի եւ հուշանվերների Silvex եւ Things remembered խանութները,
• ժամացույցների մասնագիտացված Time եւ iBen խանութները,
• տեխնիկայի Pixel, Piano, 3D Planet եւ iMall խանութները;
• օպտիկայի Hay Optic սրահը;
• JonRic Salon & Day SPA սպա սրահը եւ Prolife ֆիթնես կենտրոնը;
• Marco Polo բար-ռեստորանը;
• Unоna Tour տուրիստական ընկերությունը;
• Sensei , SPRINGROUP PR Company ուսուցման կենտրոնները եւ Մարքեթինգի հայկական ասոցիացիան:
Ներկայումս «Մագնիս» ծրագիրն իր մեջ ներառում է առեւտրի եւ սպասարկման ոլորտի մոտ 200 ընկերություններ, որոնք «Յունիբանկի» քարտապաններին տրամադրում են հատուկ զեղչեր: Զեղչերից օգտվելու համար նոր քարտ ձեռքբերելու կարիք չկա: Զեղչերը տրամադրվում են հաճախորդին` «Յունիբանկի» ցանկացած քարտի առկայության դեպքում: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված հատուկ Magnis նշանը:
«Յունիբանկի» քարտերի հիմնական առավելությունը բազմաֆունկցիոնալությունն ու օգտագործման հարմարավետություն է: Բանկը հաշվարկում է բարձր տոկոսադրույք քարտային հաշվի դրական մնացորդի նկատմամբ` մինչեւ 8% տարեկան, առաջարկում է վարկային գիծ, ինչպես նաեւ +1% CASH BACK ծառայությունը, որը նշանակում է, որ խանութում կամ ծառայություն մատուցող կազմակերպությունում վճարում կատարելիս, բանկը գնորդին վերադարձնում է նրա կողմից վճարված գումարի 1%-ը: Ծառայությունը գործում է, եթե վճարումը կատարվում է «Յունիբանկի» POS-տերմինալի միջոցով:



























