«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն չի ծրագրում վաճառել իր էներգաակտիվները Հայաստանում եւ Վրաստանում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ընկերության վարչության անդամ Իլնար Միրսիյապովը:

«Հայաստանի եւ Վրաստանի վերաբերյալ նման ծրագրեր չկան: Իհարկե, Հայաստանում մեր ակտիվը` ցանցերը ամենալավ ժամանակները չի ապրում»,- ասել է նա` նկատելով, որ խոսքը գնում է հայկական էլեկտրացանցերի լուրջ վարկավորման մասին: Ընդհանուր պարտքը հասնում է 200 մլն դոլարի: Նրա խոսքով, Հայաստանում կուտակված խնդիրների համար մշակվել է վնասների կրճատման կոշտ ծրագիր, Հայաստանի իշխանությունների հետ համատեղ ստեղծվել է էլեկտրացանցային համալիրի երկարաժամկետ մոդել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»;

«Եթե խոսենք Վրաստանի մասին, մենք վրացի գործընկերների հետ երկարաժամկետ հուշագիր ենք ստորագրել, եւ դա երաշխիք է, որ միտք չունենք դուրս գալու այնտեղից»,- նշել է Միրսիյապովը: