Ապրիլի 15-ին, ժամը 17.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 27-ամյա Հայկուշ Մարգարյանը եւ որդին` 5-ամյա Քաջիկ Սարգսյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզել է, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Հ. Մարգարյանը եւ Ք. Սարգսյանը տանը կերել են տապակած ձկնկիթ, ինչի հետեւանքով թունավորվել են:
Նույն օրը, ժամը 22.00-ին, «սննդային թունավորում» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել նաեւ Հ. Մարգարյանի մյուս որդին` 4-ամյա Նարեկ Սարգսյանը:
Կատարվում է հետաքննություն:




























