Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի»  ներկայացուցչությունը Հայաստանի ոստիկանության  աշխատակիցների համար ռուսերենի դասընթացներ է սկսում:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ներկայացուցչության մամուլի քարտուղար Լիանա Ազոյանը,  դասընթացները կմեկնարկեն ապրիլի 17 –ից: Դասընթացի տեւողությունը երեք ամիս է: Նպաստակը ռուսերենի խորոցմում է, բանավոր խոսքի զարգացումը, ինչը կարեւոր է  երեկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության առումով:

Դասընթացները կազմակերպվել են Հայաստանի ոստիկանության եւ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության կողմից: Դասընթացները կանցկացնեն Ռուսաց լեզվի ուսումնամեթոդական կենտրոնի փորձառու մասնագետները: