«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 16-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 417 դրամ; Երրորդ նստաշրջանն անընդմեջ դոլարի բորսայական փոխարժեքը փոփոխություն չի կրել:
Բորսայում այսօր վաճառվել է 2,36 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի առավել տարածված փոխարժեքն է 416 դրամը, վաճառքինը՝ 417,5 դրամը:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր ամրապնդվել է դոլարի նկատմամբ եւ գերազանցել է 1.31 դոլարի մակարդակը: Ներդրողներն ակնկալում են, որ այսօր երեկոյան Գերմանիայի վերաբերյալ հրապարակվելիք վիճակագրական տվյալները ցույց կտան դրական փոփոխություններ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.4512 ռուբլի: Դոլարը զգալի թանկացել է ռուբլու նկատմամբ:



























