Ապրիլի 16-ին, ժամը 13.47-ին տեղեկատվություն  ստացվել, որ Երեւանի Նորագյուղ թաղամասում՝ «Թաիրով» կոչվող ջրանցքից Երեւանի ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի հրամանատարը եւ անձը չպարզված քաղաքացին ջրանցքից դուրս են բերել 15-ամյա Գոհար Ավոյանին (Երեւան, Ֆրունզեի փողոցի թիվ 6/6 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ), ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են Երեւանի «Սրբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: