Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցման նպատակով 2013 թ., ինչպես եւ նախորդ տարիներին, պետական բյուջեից հատկացվել է 80 մլն դրամ: ՀՀ կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգում ներառված է այդ գումարների բաշխման մասին նախագիծը:
Գումարները նախատեսվում է ծախսել հետեւյալ ուղղություններով.
- ՏՏ ոլորտի հետազոտության, ձեռնարկությունների վերաբերյալ ուղեցույցի եւ ներկա իրավիճակի վերլուծության թարմացում- 5.8 մլն դրամ,
- «Դիջիթեք 2013» ցուցահանդեսի եւ դրա շրջանակում այլ միջոցառումների ֆինանսավորում- 10 մլն դրամ,
- Գիտության եւ Տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովի ֆինանսավորում - 17.2 մլն դրամ,
- «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով անցկացվող արտագնա հանդիպումներ հանգստյան տներում (տարեկան մինչեւ 4 անգամ)- 2 մլն դրամ,
- «Դիջիթեք բիզնես ֆորում 2013» համաժողով- 3 մլն դրամ,
- «ԱրմԹեք 2013» համաժողովի կազմակերպում- 7 մլն դրամ:
- Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի բնականոն գործունեության ապահովում- 20 մլն դրամ,
- «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի բնականոն գործունեության ապահովում- 10 մլն դրամ,
- «Ինթել», «Սիսկո», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Նոկիա» եւ այլ վերազգային ընկերությունների հետ կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացման ապահովում- 5 մլն դրամ:



























