ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի դստեր հարսանիքին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացել է Երեւանի ավագանու ընտրություններում ընտրել ԱԻՆ ղեկավար, ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Արմեն Երիցյանը:

Նա միաժամանակ ավելացրեց, որ հանդիպելիս կատակել են եւ Գագիկ Ծառուկյանը կատակով է նման արտահայտություն թույլ տվել: «Զրուցել ենք, անցել գնացել է: Բայց նաեւ վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանը ճիշտ ընտրություն կկատարի»,- ավելացրեց Արմեն Երիցյանը:

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երեւանի բնակիչ չէ եւ իրավունք չունի մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: