«Ժամանակի» տեղեկություններով՝ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը պաշտոնից ազատվել է ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ դեպի նախագահական առաջնորդած երթում սադրանք հրահրելու պատճառով:

«Այդ երթի ժամանակ Ներսիկ Նազարյանը հայհոյել է Րաֆֆի Հովհաննիսյանին, որից հետո վերջինս բռունցքը պարզած վազել է Ն.Նազարյանի՝ իր հետեւից առաջնորդելով երթի մասնակից քաղաքացիներին: Այդ ժամանակ էլ սկսվել է բախումը ոստիկանական ուժերի եւ երթի մասնակիցների միջեւ:

Այդ պահը չի վրիպել տեղում գտնվող Վ.Գասպարյանի աչքից, ով արագ հասել է նրանց հետեւից ու կանխել է հասունացող միջադեպը»,- գրում է «Ժամանակը»։