«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը զրուցել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ.

Վերջին դեպքերի հետ կապված՝ Ձեր գնահատականներն ինչպիսի՞ն են. Խոսքն ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում կատարվածի մասին է։ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի համատեղ աղոթքից տպավորվա՞ծ եք։

Ես համատեղ համագործակցությունը ողջունում եմ, համատեղ աղոթքը չեմ լսել։ Ընդհանուր առմամբ, ես կողմնակից եմ, որ յուրաքանչյուր գործողություն լինի օրենքի շրջանակում, նաեւ հորդորում եմ, որ յուրաքանչյուր ապօրինի գործողություն օրենքով պատժվի։

Դեպքերն, ըստ Ձեզ, զարգացոմներ կունենա՞ն;

Չեմ կարծում, որովհետեւ իմաստ չկա շարունակելու։

Իսկ ի՞նչ ճակատագիր կունենա Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ սկսված նամակագրությունը, որի շրջանակում արդեն ինչ-ինչ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել։

Դա ես չեմ կարող ասել։Դա նախագահի լիազորությունների շրջանակում է, բայց ես գտնում եմ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ կաներ, որ նախագահի առաջարկի հետ համաձայներ՝ փորձելով մասնակցություն ունենալ գործընթացներին...
Ճիշտ կաներ, որ համաձայներ գլխավորել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը:

Միայն դա։

Դե, կարող էր այլ առաջարկներ ներկայացներ քննարկման։ Նախագահն առաջարկեց, որ հանդիպեն նստավայրում եւ քննարկեն։

Առաջիկայում ձեւավորվելիք կառավարության մասով անակնկալների սպասե՞նք։

Չեմ կարծում։

Սյսինքն՝ բոլոր հին դեմքերը մնալո՞ւ են կառավարության կազմում։

Բոլորը չեմ կարող ասել, բայց կլինեն մնայուն արժեքներ...»,- մեջբերում է «Չորրորդ ինքնիշխանությունը» («Հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ թերթի այսօրվա համարում):