Այսօր՝ ապրիլի 17-ին` Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը, Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այցելել է Պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել Կարեն Դեմիրճյանի հիշատակին:

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կազմակերպված ահաբեկչությանը զոհ գնաց 8 մարդ, այդ թվում ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը: