Այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 05.19-ին ահազանգ է ստացվել, որ Սարավան-Գորայք ավտոճանապարհին` Սարալանջ գյուղի մոտակայքում, մերկասառույցի հետեւանքով արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ,Վայք ՃՇՇ ՓԲԸ-ի աշխատակիցները:
Հրշեջ-փրկարարները եւ «Վայք ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները արգելա¬փակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա:
Դրանից մեկ օր առաջ՝ ապրիլի 17-ին, ժամը 21.54-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ջրաշեն - Ծիլքար ավտոճանապարհին մերկասառույցի հետեւանքով արգելափակվել է 10 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի մասին տեղեկացվել են «Ապարան ՃՇՇՁ» ՓԲԸ-ի պետը եւ «Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներն «Ուրալ» ավտոմեքենայով:
Ժամը 00.16-ին հրշեջ-փրկարարները «Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի աշխատակիցների օգնությամբ արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա:




























