Այսօր՝ ապրիլի 18-ին` ժամը 10.45-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Սպիտակում, Ստեփանավանում, Դիլիջանում, Սեւանում, Ճամբարակում եւ Աշոցքում ձյուն է տեղում։
Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ճանապարհներին իրականացվում են մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ։
Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։




























