«Բժշկական Առաքելություն Երեխաներին» կազմակերպությունը (Փատերսոն, Նյու-Ջերսի, ԱՄՆ) եւ «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտը ապրիլի 19-ին, ժ. 17-15-ից մինչեւ 19-30-ը  կազմակերպում է միջազգային հեռուստակոնֆերանս «Թվային մեդիաների ազդեցությունը երեխաների եւ դեռահասների առողջության եւ զարգացման վրա»:

Օրախնդիր հարցի քննարկման ընթացքում կանդրադառնան հեռուստատեսության, տեսախաղերի, բջջային հեռախոսների, սոցիալական ցանցերի եւ համացանցի ազդեցությանը։