Կամչատկայի Ելիզովո քաղաքի հիվանդանոցում մահացել է մի տղա, ով, ենթադրաբար, բռնաբարության զոհ է դարձել։

Ութամյա դպրոցականին քաղաքային հիվանդանոց են տեղափոխել ապրիլի 17-ի երեկոյան։ Բժիշկներն անմիջապես դիմել են իրավապահ մարմիններին։ Երեխայի ստացած վնասվածքները հիմք են տվել ենթադրելու, որ նրան բռնաբարել են։

Բժիշկներին չի հաջողվել փրկել տղայի կյանքը, հաղորդում է ՆՏՎ-ն։

Ինչպես հաղորդում է «Ռուսական թերթը», ութամյա տղային մահացու վնասվածքներ հասցնելու կասկածանքով ձերբակալվել է նրա 25-ամյա խորթ հայրը։