Հայաստանի տնտեսական աճը 2013-14 թվականներին կկրճատվի հասնելով 4 տոկոսի (2012-ին այն կազմել է 7,2 տոկոս): Նման կանխատեսում է պարունակում Արժույթի միջազգային հիմնադրամի Գլոբալ տնտեսական կանխատեսման հերթական նորացման մեջ: Հիմնադրամի փորձագետների կարծիքով՝ դա տեղի կունենա տնտեսության վարկավորման կրճատման եւ ֆիսկալ համախմբման շարունակման հետեւանքով: 2013 եւ 2014 թվականներին Հայաստանի տնտեսական աճը, ըստ ԱՄՀ-ի, կկազմի 4,3 եւ 4,1 տոկոս:

Միջին տարեկան գնաճի կանխատեսումը այդ տարիներին կկազմի 4,2 եւ 4 տոկոս: Ընթացիկ հաշվի դեֆիցիտը 2012-ի 10,6 տոկոսի համեմատ կնվազի հասնելով 9,6 եւ 8,2 տոկոսի: Մի փոքր կկրճատվի գործազրկությունը՝ 2012 թվականի 19 տոկոսի համեմատ 2013-ին այն կկազմի 18,5 տոկոս, իսկ 2014-ին՝ 18 տոկոս (թեեւ այն կշարունակի մնալ ամենաբարձրը ԱՊՀ տարածքում):

ՀՆԱ աճի միջինժամկետ կանխատեսումը 2018-ի համար կկազմի 4,3 տոկոս: