«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 18-ին ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է 416,70 դրամով, սակայն պահանջարկի փոխարժեքը չի գերազանցել 416,25 դրամը: Նշենք, որ վերջին շաբաթում դոլարը բորսայում սակարկվել է 417 դրամով:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը երեկվա համեմատ էժանացել է կես դրամով: Դոլարի առքի փոխարժեքը փոխանակման կետերի զգալի մասում ընկել է մինչեւ 415,5 դրամ,  վաճառքի փոխարժեքը մեծամասամբ 417-418 դրամ է:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր սակարկվել է 1.30 դոլարի մոտ: Եվրոն որոշակի ճնշում է զգում այն բանից հետո, երբ չորեքշաբթի Եվրոպայի կենտրոնական բանկի Կառավարիչների խորհրդի անդամ Յենս Վադմանը հայտարարեց, թե բանկը կարող է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, եթե տնտեսական ցուցանիշները մատնանշեն նման որոշման ընդունման անհրաժեշտությունը:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.7151 ռուբլի: Դոլարն ամրապնդվել է ռուբլու նկատմամբ: