Այսօր՝ ապրիլի 19-ի առավոտյան, Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի երկու տերմինալներից 1,5 հազար մարդ է տարհանվել՝ ռումբի մասին ահազանգից հետո:

«Պուլկովո-1» եւ «Պուլկովո-2» տերմինալներից անանուն զանգից հետո տարհանվել է մոտ 1500 մարդ, շենքի տարածքում աշխատում են կինոլոգները, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Ավելի վաղ Ռուսաստանի ՆԳՆ Հյուսիս-արեկւմտյան դաշնային օկրուգի տրանսպորտային վարչությունը հայտնել էր օդանավակայանից մարդկանց տարհանման եւ չվերթների ժամանակավոր դադարեցման մասին: