Ապրիլի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Արարատի մարզի Դարբնիկ գյուղի գյուղամիջյան ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























