Այսօր՝ ապրիլի 19-ին, ժամը 15.53-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 5-րդ փողոցի թիվ 12 տան առաջին հարկում պայթուցիկ սարք են հայտնաբերել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Զ. Հովսեփյանին պատկանող տան 1-ին հարկի բազմոցի մեջ հայտնաբերել են «РГД-5» տեսակի նռնակ: Ոտիկանության աշխատակիցները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք: