Երեւանի Աջափնյակի եւ Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարանի մեկուսարանի խցից փախուստի դիմած 43-ամյա Արմեն Կաբալյանի գործով ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի քրեական գործ 355-րդ հոդվածի 1-ին մասով (փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից): Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 3 տարի ժամկետով: Ավելի վաղ տեղեկացրել էինք, ոչ Երեւանի Աջափնյակի եւ Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարանի մեկուսարանի խցից կալանավոր 43-ամյա Արմեն Կաբալյանը դիմել է փախուստի: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր ոստիկանության Մաշտոցի բաժնից: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դատարանից փախած կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ: NEWS.am-ը Աջափնյակի եւ Դավիթաշենի ընդհանուր իրավասության դատարանից էլ տեղեկացել էր, որ Արմեն Կաբալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ավազակությամբ ուրիշի գույք հափշտակելու դիտավորությամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ հարձակվել է Կարինե Մելիքսեթյանի վրա եւ նրանից հափշտակել ոսկյա վզնոցը ոսկյա խաչով եւ երկու հատ ոսկյա մատանի:Բացի այդ նմանատիպ ձեւ ով հարձակվել է անչափահաս Արմիկ Եգորյանի վրա հափշտակել 8 հազար ՀՀ դրամ, այնուհետեւ շարունակելով իր հանցավոր գործողությունները վերջինիս կամքին հակառակ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:




























