«Հարսնաքարի» գործով եւս 3 լրացուցիչ վկաներ կհարցաքննվեն: Նման որոշում այսօր` մարտի 19-ի նիստում կայացրել է Երանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Դավիթ Հարությունյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հարսնաքարի» գործով փաստաբան Լուսինե Հակոբյանը: Որպես վկա հարցաքննվելու են համալիրի մենեջեր Դավիթ Հայրյանին, մատուցողներ Մանուկ Մնացականյանին ու Գեւորգ Միքայելյանը:

Փաստաբանը նաեւ ասաց, որ իրենց հիմնական շեշտադրումը  վերաբերում է «Հարսանքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին եւ համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանին: Սակայն դատավորը դեռ խուսափում է բավարարել այդ միջնորդությունը: